Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կարո՞ղ է հաստատել կամ հերքել տեղեկությունը, որ Քոչարյանը Պուտինի հետ խոսել է Մոսկվա կատարած այցի ժամանակ, ուր գնացել էր՝ մասնակցելու «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստին:
«Ես կարող եմ հաստատել, նրանք իսկապես հեռախոսազրույց են ունեցել: Դուք գիտեք, որ նրանք լավ հարաբերություններ ունեն, որը շարունակվում է, նրանք բավականին հաճախ են շփվում»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Պեսկովը:
Քոչարյանը «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ է: