Այսօր Շուշիի ազատագրման օրն է։ Եկրապահ կամավորական միության անդամներն այսօր` մայիսի 8-ին, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Եռաբլուրում է նաև իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Շուշիի ազատագրումը ժամանակի հարց է։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասել է Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
«Ժամանակին թվում էր, թե անհնար է տարածքների ազատագրումը, բայց մենք դա արեցինք։ Ամեն ինչ կախված է մեր ժողովրդի ինքնակազմակերպման, համախմբվածության, մեր բանակի հզորացման ունակությունից։ Անկախ ամեն ինչից՝ մենք պետք է դառնանք մեր բանակի հուսալի հենարանը, ամեն ինչ անենք այն վերականգնելու համար։ Մնացածը ժամանակի հարց է», – ասաց Սասուն Միքայելյանը։
Ինչ վերաբերում է վերջին պատերազմում պարտության պատճառներին, ապա այդ հարցով պետք է զբաղվեն քննչական մարմինները։
«Ժողովուրդը պետք է իմանա պատերազմի մասին ողջ ճշմարտությունը»,- ընդգծել է ԵԿՄ ղեկավարը:
=”article-text”>