«Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։
Նրանք նշում են, որ 2020թ․ նոյեմբերից իրենք աշխատավարձ չեն ստացել։ Երկու պահանջով են այստեղ՝ վճարել իրենց աշխատավարձերը և լուծել գործարանի անվտանգության խնդիրները։
Մոտ մեկ ամիս առաջ «Նաիրիտի» ղեկավարությունը մի շարք նախարարությունների նամակներ է հղել՝ խնդիրներին լուծումներ տալու համար։