Երևանի ավագանու նիստերի դահլիճում մեկնարկել է հունիսմեկյան նիստը։ Այս մասին գրել է քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«65 բարձրդասարանցի երեխաներ Երևանի տարբեր դպրոցներից, ավագանու նիստի ֆորմատով համայնքին են ներկայացնում երեխաների պաշտպանությանը միտված իրենց ծրագրերը։
Նիստը վարում է քաղաքապետ Հայկ Մարությանը։ Քվեարկությամբ ընտրված ծրագրերը հետագայում կներառվեն քաղաքային իշխանության որոշումներում»,-գրել է Հակոբ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է։