Հուլիսի 8-ինъ տեղական ժամանակով ժամը 14:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10:03-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում և Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, Պաղաղբյուր և Աքորի գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ-ը։
Նշենք, որ ինչպես տեղեկացնում է RadioNor.ge-ն, նախորդ օրը՝ հուլիսի 7-ին, երկու անգամ 23 ժամ տարբերությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Բավրայից ոչ հեռու՝ վրացական Սամեբա գյուղում՝ 3,9 և 3,4 մագնիտուդով։ Երկրաշարժը զգալի է եղել նաև Ջավախքի Նինոծմինդա քաղաքում։