Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խիստ քննադատող, արտաքսված թուրք լրագրողը հարձակման է ենթարկվել Գերմանիայի իր տան մոտ՝ փոխանցում է Euronews-ը:
Նախօրեին Birgun անկախ թերթի սյունակագիր Էրկ Աքարերի վրա հարձակում են գործել երեք անհայտ անձինք, որի հետևանքով լրագրողը վնասվածքներ է ստացել: Թուրք լրագրողը գլխի շրջանում այտուցների պատճառով բուժզննում անցնելու համար մի քանի ժամ մնացել է հիվանդանոցում:

Էրկ Աքարերը հայտարարել է, հարձակվողներն իրեն զգուշացրել են դադարեցնել քննադատությունները: Լրագրողը սուցցանցում լուսանկար էր հրապարակել և գրել, որ դանակներով ու բռունցքներով հարձակվել են իր վրա: Աքարերը հարձակման պատասխանատվությունը գցել է Էրդողանի իշխող կուսակցության համակիրների վրա: