«Տուրիզմի 319% աճն էլ կլինի, ի հեճուկս որոշ պրոֆեսոր-ծաղրասերների»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ կից հրապարակելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառման լուսապատճենը, որտեղ նշվում է.
«Իրանցիները Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալուց հետո հավաքվել են՝ ահա այսպես նշելու այն»:

Նա նշել է, որ լավ ժամանակն է մտածել բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին։
Ավելի վաղ Քերոբյանը հայտարարել էր, որ այս տարվա համար տուրիզմի աճը նախորդ տարվա նկատմամբ կանխատեսված է 319 տոկոս: «Այսինքն՝ 2019-ի նկատմամբ մինուս 20-25 տոկոս է, բայց 2020-ի նկատմամբ + 319 տոկոս է կանխատեսումը»,- նշել էր նա։