Նիդերլանդների ԱԳՆ «ճամփորդական խորհուրդների» բաժնում Հայաստանը նարնջագույն գոտուց տեղափոխվել է դեղին գոտու երկրների ցանկ։
Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Համաձայն նոր որոշման՝ Նիդերլանդներից Հայաստան ճամփորդողները վերադառնալիս ազատվում են Covid-19 թեստի պատասխան ներկայացնելու և ինքնամեկուսացման նախկինում գործող պահանջներից։