Razm.info-ն-ն այսօր հայտնել էր, որ ըստ ադրբեջանական աղբյուրների՝ հուլիսի 29-ի գիշերը Արցախի օկուպացված Մարտունու շրջանում անհայտ պայմաններում մահացել է զինծառայող Ասլանով Շամիլ Մայիս օղլուն (Aslanov Şamil Mayis oğlu)։
Աղբյուրը թարմացված տեղեկություն է հայտնել։
«ավելի ուշ դեպքի առթիվ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ 18-ամյա զինծառայողը նախնական վարկածով մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։ Սակայն նշենք, որ ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը պնդում է, որ Ասլանով Շամիլին սպանել է ծառայակիցներից մեկը, և դեպքը տեղի է ունեցել ոչ թե Մարտունիում, այլ Բեյլագանում տեղակայված զորամասերից մեկում»,-նշում է աղբյուրը։