Անցած գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 3-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանում այրել են «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի ամուսնու Mersedes ավտոմեքենան: Այս մասին գրել է Hayeli.am-ը։
Նշվում է, որ մեքենան ամբողջությամբ մոխրակույտի է վերածվել, վնասվել է նաև կողքի կայանված մեքենան:
Hayeli.am-ի հետ զրույցում Փոստանջյանը հայտնել է, որ այս քայլը դիտավորություն է։ Նա դավադրություն է տեսնում՝ հաշվի առնելով տիկին Փոստանջյանի ընդդիմադիր կեցվածքը և այն, որ նա մշտապես հանդես է գալիս ներկայիս իշխանությունների քննադատությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։