Սպիտակ տունը դիտարկում է պատժամիջոցների հնարավորությունը՝ կապված Աֆղանստանում քաղաքացիական բնակչության պաշտպանության անհրաժեշտության հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:
«Շատ պաշտպանական մեխանիզմներ կան, ակնհայտ է, որ կան հնարավորություններ՝ կապված պատժամիջոցների, միջազգային մեկուսացման հետ»,-ասել է Սալիվանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ գործիքներ ունի ԱՄՆ-ն Աֆղանստանում քաղաքացիական բնակչության պաշտպանության համար և ինչ կարող են անել դրա համար: «Մենք այժմ աշխատում ենք որոշ հնարավորությունների վրա», — հավելել է նախագահի օգնականը:
Նա ընդգծել է, որ չէր ցանկանա մանրամասների մեջ մտնել, որպեսզի ԱՄՆ-ի թիմը կարողանա շփվել «Թալիբան» շարժման հետ։