Օգոստոսի 18-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Շուշի միջպետական ավտոճանապարհի աջակողմյան հատվածի անտառային գոտում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է Արցախի ԱԻՊԾ-ն։
«Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով կանչի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները տեխնիկական ու ձեռքի հատուկ միջոցներով շուրջ 5 ժամ աշխատել են բարդ ռելիեֆային տարածքում և մարել կրակը: Հրդեհը մեկուսացվել է:
Նախնական տվյալներով այրվել են չոր խոտատարածք, թփեր և անտառային զանգված: Վնասի չափը ճշտվում է: Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը»,- գրել է ԱԻՊԾ-ն: