Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մայրաքաղաքում օգոստոսի 19-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-24-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: