Օգոստոսի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 953 դեպք, որոնցից 225 963-ն` առողջացած, 4 812-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 524 481 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6 303 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 692 նոր դեպք: Ունենք 370 առողջացած, 16 մահվան դեպք: