Հանրապետության տարածքում սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ի կայքից։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, այնուհետև 5-6-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: