ԱԱ-2022-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Շտուտգարտում մրցում է Գերմանիայի հավաքականի հետ, գրում է armsport.am-ը։
Առաջին կեսից հետո գերմանացիները 4 անպատասխան գնդակ են ուղարկել Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը: Դուբլի հեղինակ է դարձել Սերժ Գնաբրին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մարկո Ռոյսը և Տիմո Վերները: