ՀՀ անկախության 30 -ամյակի տոնակատարությանը դեմ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի կենտրոնում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է նշել ՀՀ անկախության 30-ը ամյակը ու գունագեղ այդ միջոցառումը նախևառաջ նվիրված է լինելու 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:
Վարչապետի արտաբերած բառը՝ «գունագեղ»-ըՙ հատկապես դուր չէր եկել արցախյան վերջին պատերազմում զոհված զինվորականների հարազատներից շատերին: Ու նրանք դեմ էին արտահայտվել, առհասարակ, միջոցառում անցկացնելուն:
Նշենք նաև, որ ՀՀ վարչապետը Կառավարության վերջին նիստի ժամանակ ներողություն խնդրեց «գունագեղ» բառի համար, մանրամասնելով, որ միջոցառմանը հիմնականում հնչելու է դասական երաժշտություն, իսկ հրավառություն չի լինելու: