Արթուր Մելքումյանի և Պավլիկ Ղարսլյանի գլխավորությամբ բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի ընտրանին նվաճել է 2 բրոնզե մեդալ։ Այդ մասին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնել են 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, որոնք նվաճել են իրենց կարիերայի առայժմ ամենալուրջ մեդալը։ Բանակայինների աշխարհի առաջնությունում մեր պատվիրակության ղեկավարն է եղել ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության և սպորտի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արման Դավթյանը։