ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն այսօր կայանալիք բողոքի ակցիայի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Այսօր` 15։00֊ին, Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև մեր կողմից նախատեսված ակցիայի հարցով մեզ հետ կապ են հաստատել ՀՀ ոստիկանությունից` պահանջելով ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել։ Մենք դատապարտում ենք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի կոպտագույն խախտումով քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարումը գործող իշխանությունների կողմից, միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ չենք կատարելու ՀՀ Ոստիկանության կողմից ներկայացվող ապօրինի պահանջը։
Ժամը 15։00֊ին կհանդիպենք Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև»։
Հիշեցնենք, որ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը երեկ հայտարարել էր, որ հավաք են անցկացնելու կառավարության գլխավոր մասնաշենքի առջև` հերթական անգամ ի ցույց դնելու ՀՀ վարչապետի խոսքի, գործի և իրականության անհամապատասխանությունը։