Ուկրաինայում իր գործունեության վերսկսման 30-ամյակը նշում է Հայ Առաքելական եկեղեցին։ Սա աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկն է, հայտնում է AnalitikaUA.net-ը։
Միջոցառումների մեծ մասը տեղի են ունեցել հոկտեմբերի 28-ին «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցում, որտեղ տեղի է ունեցել գիտաժողով, ցուցահանդես և գրքի շնորհանդես։
Ուկրաինայում Հայ Առաքելական եկեղեցին գոյություն է ունեցել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, իսկ հետո ավերվել խորհրդային ռեժիմի կողմից։ Այն վերականգնվել է միայն 1991 թվականին։ Հայկական եկեղեցու դերն այսօր քննարկվել է Կիևի Սուրբ Սոֆիայում կայացած միջազգային համաժողովում, որին մասնակցել են փորձագետներ, պատմաբաններ և կրոնական առաջնորդներ աշխարհի տարբեր երկրներից։
Միջոցառումներին ներկա էին Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Էթնոքաղաքականության և խղճի ազատության պետական ծառայության ղեկավար Ելենա Բոգդանը։
Ըստ հրապարակման՝ կազմակերպիչներն էին Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը, Լվովի Արվեստի Ազգային Ակադեմիան, «Սոֆիա Կիևսկայա»-ն, Ուկրաինայի կրոնագիտության ասոցիացիան, Ուկրաինայի հայերի միությունը։