Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՊՀ մամուլի խոսնակ, Հանրային կապերի ծառայության պետ Ազնիվ Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրվելու համար դիմել են ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և ևս մեկ անձ, ով դիմել է կարգի խախտմամբ: ԵՊՀ խոսնակը հավելել է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դեռ պետք է որոշի՝ դիտարկելո՞ւ է երկրորդ թեկնածուի թեկնածությունը, թե՞ ոչ:
Երկրորդ թեկնածուի անունը ԵՊՀ-ից չհայտնեցին: