ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը դեկտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ․
– 135 նոր դեպք
– 6236 թեստավորում
– 407 առողջացած
– 3 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344261 դեպք, որոնցից 329983 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4843 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7939 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1496 է:
Ընդհանուր կատարվել է 2522916 թեստավորում: