Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է երևանցիներին Ամանորի առթիվ և հրապարակել իր եռամյա գործունեության մասին տեսանյութ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ երևանցիներ,
Շնորհավորում եմ գալիք Նոր տարին, մաղթում եմ խաղաղություն, հաղթանակներ և բարեկեցություն»,- գրել է նա և հավելել․
«Տեսանյութում մեր 3 տարվա աշխատանքի համառոտ հաշվետվությունն է»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու որոշմամբ Հայկ Մարությանն օրերս հեռացավ քաղաքապետի պաշտոնից։ Նրան «Իմ քայլը» դաշինքի թիմակիցներն անվստահություն հայտնեցին ու քվեարկեցին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին քաղաքապետի պաշտոնին ընտրելու օգտին։ Ավելի ուշ Մարությանը վայր դրեց նաև ավագանու անդամության մանդատը։
Մանրամասները՝ տեսանյութում։