Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցը քննող դատավոր Սերգեյ Սահակյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Ավելի վաղ նախկին նախագահի պաշտպանաական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել։
Փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ այս գործով դատավորն ընտրվել է ոչ թե համակարգչային ծրագրի միջոցով, ինչպես պահանջում է Դատական օրենսգիրքը, այլ առաջին ատյանի դատարանների նախագահի միանձնյա որոշմամբ:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց ու կկայանա փետվարի 28-ին` ժամը 11։00-ին։
Ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, քննում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի: Հայցը ներկայացվել է 2021 թվականի ապրիլին։ 2021 թվականի մարտի 1-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները երկրորդ նախագահի պաշտպանակական կողմը որակել է որպես զրպարտչական և անմեղության կանխավարկածը խախտող: Հայցվորը որպես փոխհատուցում պահանջում է 4 մլն դրամ։ Հիշյալ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «մարդիկ, ովքեր 2008թ. մարտին բանակը դուրս բերեցին սեփական ժողովրդի դեմ, հիմա փորձում են կրկնել դա»: Փաշինյանը նաև հայտարարել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է։