Առողջապահության նախարարությունը ներկայացրել է հունվարի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ առկա կորոնավիրուսային վարակի վերաբերյալ տվյալները:
✓ 1362 նոր դեպք
✓ 4673 թեստավորում՝ բացասական արդյունք
✓ 286 առողջացած
✓ 3 մահվան դեպք։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 367795 դեպք, որոնցից 336005 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 22202 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8053 դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1533 է: Ընդհանուր կատարվել է 2726988 թեստավորում։