Հայաստանում փետրվարի 3-ին կատարվել է 8857 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4192 նոր դեպք:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 2510 հիվանդ, մահվան 10 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346224 դեպք, որոնցից 346224 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27614 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8075 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1545 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8075 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2762988 թեստավորում։