Հայաստանում փետրվարի 11-ին կատարվել է 7249 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2402 նոր դեպք:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ մեկ օրում առողջացել է 2548 հիվանդ, մահվան 12 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 404 805 դեպք, որոնցից 362004 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 24 807 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 157 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1559 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Ընդհանուր կատարվել է 2 819 020 թեստավորում։