ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը տարբեր երկրներ այցի շրջանակներում կայցելի նաև Թուրքիա: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Ուենդի Շերմանը մարտի 4-11-ը կլինի Թուրքիայում, Իսպանիայում, Մարոկկոյում, Ալժիրում և Եգիպտոսում, որտեղ կքննարկի Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։
Հայտարարության մեջ նշվում է, որ Շերմանը Ստամբուլից ու Անկարայից հետո կմեկնի Մադրիդ, Ռաբաթ, Կասաբլանկա, Ալժիր և Կահիրե։