ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի օրն ընդունել է օրինագիծ, որը վերաբերում է ամերիկյան ֆինանսական հաստատությունների կողմից Ռուսաստանի և Բելառուսի դեմ Վաշինգտոնի վարչակազմի սահմանած պատժամիջոցներին համապատասխանելուն։ Հանդիպումը հեռարձակել է C-SPAN հեռուստաալիքը։
Նախաձեռնությանն աջակցել է 418 կոնգրեսական, դեմ են եղել երկուսը։ Օրինագիծը դեռ պետք է քննարկվի Սենատի կողմից։ Վերին պալատի կողմից հաստատվելու դեպքում նախաձեռնությունը կուղղվի երկրի նախագահին՝ ստորագրության։
Ինչպես նշվել է օրինագծի բացատրական նյութերում, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի դեմ գործող Վաշինգտոնի պատժամիջոցները սովորաբար պահանջում են, որ դրանք պահպանվեն «ԱՄՆ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից»: Այնուամենայնիվ, կա «անորոշություն, թե որքանով» ԱՄՆ ֆինանսական հաստատությունների օտարերկրյա դուստր ձեռնարկությունները պետք է համապատասխանեն դրանց։
Օրինագիծը «նպատակ ունի հստակեցնել և ապահովել, որ ԱՄՆ ֆինանսական հաստատությունների բոլոր բաղադրիչները համապատասխանեն Ռուսաստանի և Բելառուսի դեմ համապատասխան պատժամիջոցներին»: