Հայաստանում պատրաստվում են «Միսս ԱՊՀ» մրցույթին։ Ամենագեղեցիկի թագի համար կպայքարեն 25 աղջիկներ, որոնք արդեն ժամանել են Երևան։ Փորձերին ներկա է եղել «МИР 24» – ի թղթակից Նոնա Հովհաննիսյանը։
Խիտ ժամանակացույցը և ոչ մի ազատ րոպե. առավոտից ԱՊՀ երկրների ամենագեղեցիկ աղջիկները դեֆիլեի փորձ ունեն: Այն տևում է երեք ժամ. «Իքս» – ի օրը երեք ելք կլինի՝ բոդիում, երեկոյան զգեստով և ազգային տարազով։
«Անցնելուց առաջ ես հարցնում եմ յուրաքանչյուր մասնակցից, իսկ ինչի հետ է իր երկիրն ասոցացվում։ Նրանցից յուրաքանչյուրը արտասանում է «հպարտություն» բառը։ Ազգային տարազը պետք է հանրությանը մատուցվի հենց հպարտության զգացումով», – պատմել է բեմադրող ռեժիսոր Արամ Հովհաննիսյանը։
Մասնակիցները 18-ից մինչև 25 տարեկան են՝ շիկահեր, շագանակագույն մազերով և սևահեր։ Նրանց միավորում է միայն մեկ բան՝ ԱՊՀ երկրների գլխավոր գեղեցկուհու տիտղոսը նվաճելու ցանկությունը։