Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը դեռ կանգ չի առնում։ Սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների 13.5 տոկոս թանկացում՝ մեկ տարվա ընթացքում. գնաճը մեր երկրում շարունակում է բարձր մնալ, թանկացումների տեմպը, այդուհանդերձ, անցած ամիս մի փոքր նվազել է։ Այս մասին են փաստում Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում հուլիս ամսին հունիսի համեմատ սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 4.3 տոկոսով։ Էժանացել են մի շարք պարենային ապրանքներ: Արևածաղկի ձեթն էժանացել է շուրջ 4 տոկոսով, կարագն ու շաքարը` գրեթե 2 տոկոսով։ Կես տոկոսով էլ նվազել է այլուրի գինը։
Գնանկման առյուծի բաժինը, սակայն, ընկնում է բանջարեղենին` մեկ ամսվա ընթացքում գները նվազել են շուրջ 34 տոկոսով, գրեթե 9 տոկոսով էլ նվազել են մրգի գները։
Armenia Today-ը քաղաքացիներից փորձել է պարզել, թե նրանք վերջին շրջանում սպառողական ապրանքների գների աճ նկատե՞լ են և այն ինչպե՞ս է ազդում իրենց սոցիալական վիճակի վրա։
Հարցված քաղաքացիների մեծ մասը փաստեցին, որ գրեթե բոլոր ապրանքներն, այդ թվում՝ սննդամթերքը, թանկացել են։
«Ամեն ինչն էլ թանկացել է։ Եթե նախկինում 10000 դրամով բավականաչափ առևտուր էի անում, հիմա այդքան գումարով շատ քիչ ապրանք եմ գնում։ Կաթնամթերքը, միսը թանկացել է, պանիր ու միս չենք ուտում»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։