Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Այս մասին Armenia Today-ի թղթակցին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նրա խոսքով՝ վերջին հերթական այցը տեղի է ունեցել հուլիսի վերջին։ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են բոլոր այն քաղաքացիներին, որոնց գերեվարումը հաստատել է ադրբեջանական կողմը։
Ամատունին նշեց, որ այցի նպատակը գերիների առողջական վիճակին և պահման պայմաններին ծանոթանալն էր։ Նաև նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները և միջազգային կազմակերպությունները հաստատում են 38 գերիների առկայությունը։