Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ սեպտեմբերի 15-ին, մրցագորգ են դուրս եկել ազատ ոճայիններ Արման Անդրեասյանը (70կգ) և Արման Ավագյանը (79կգ): Այս մասին հայտնում են Հայաստանի ըմշամարտի ֆեդերացիայից։
Անդրեասյանը պայքարն սկսել է 1/8-րդ եզրափակչից։ Արման Ավագյանը պայքարը սկսել է 1/16-րդ եզրափակչից` Ադամ Թոմսոնի հետ գոտեմարտով (Կանադա): Գոտեմարտերը մեկնարկել են Երևանի ժամանակով 12:30-ին
Ֆեդերացիայից հայտնում են, որ Արման Ավագյանը վստահ հաղթանակով մեկնարկեց։ Իսկ Արման Անդրեասյանը հաղթել է ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։