ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում հայտնել է, թե ինչ է առաջարկել ՀՀ և Արցախի նախկին նախագահների և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպման ժամանակ։
«Ես նախապես կազմել էի այդ հանդիպման հաղորդագրության իմ առաջարկը»,-նշել է նա և հրապարակել տեքստը։
««…»Հաշվի առնելով ներկայիս գերզգայուն իրավիճակում մեր երկրի առջև կանգնած լրջագույն խնդիրները և դրանք լուծելու ցավոտ որոշումները, խորհրդակցության մասնակիցները օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը և իշխանության և ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը»,-նշվում էր Տեր-Պետրոսյանի առաջարկված հաղորդագրության տարբերակում։