Bugatti ընկերությունն աճուրդում վաճառել է Chiron Profilee բացառիկ հիպերքարը, որը դարձել է W16 շարժիչով ապրանքանիշի վերջին ավտոմեքենան, գրում է Коммерсантъ-ը։
1500 ձիաուժ հզորությամբ կուպեն, որը ստեղծվել է որպես միջանկյալ մոդել Chiron Sport-ի և Chiron Pur Sport-ի միջանկյալ ձևով, ստացել է հատուկ թափք և սրահի բացառիկ ձևավորում։ Մեկ օրինակով արտադրված մեքենան սերտիֆիկացված է հանրային ճանապարհների համար։
Chiron Profilee մոդելը վաճառվել է RM Sotheby’s աճուրդում։ Փարիզում կայացած աճուրդում անանուն գնորդը մեքենայի համար վճարել է 9,8 մլն եվրո (վաճառքից ստացված միջոցների մի մասը աճուրդի կազմակերպիչները կուղղեն բարեգործությանը): Bugatti հիպերքարը սահմանել է արժեքի ռեկորդ՝ դառնալով աճուրդում երբևէ վաճառված ամենաթանկ նոր մեքենան։