ԱՊՀ սահմանապահների հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին, որը տեղի է ունենում Բաքվում, մասնակցում է նաև հայ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը։ Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նիստին մասնակցում են Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Հայաստանի սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչները, ԱՊՀ գործադիր կոմիտեն, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը։
Հանդիպմանը քննարկվելու են ԱՊՀ անդամ երկրների սահմաններին տիրող իրավիճակը և դրա զարգացման միտումները:
Նիստում կքննարկվեն ԱՊՀ անդամ երկրների սահմաններին տիրող իրավիճակը և դրա զարգացման միտումները, 2023 թվականին իրականացված և 2024 թվականին նախատեսված համատեղ գործողությունները և այլն։
Դրան զուգահեռ՝ երկկողմ ձևաչափով հանդիպումներ կանցկացվեն համապատասխան պատվիրակությունների միջև, կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Միջոցառման շրջանակներում մասնակիցները կծանոթանան Պետական սահմանային ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությանը։