ՀՀ ՊՆ-ն հայտնել է երկու զինծառայողների մահվան մասին։
«Գերատեսչության տեղեկություններով ՝ սեպտեմբերի 2-ին ՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ կատարելիս (ճանապարհի կառուցման համար պայթեցման աշխատանքներ) տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: