Արցախի Հանրապետության 3 նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը Հայաստանում են։ Տեղեկությունը հայտնել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Նա նշել է, որ նախագահները Հայաստան են եկել Բաքվի հետ բանակցությունների միջոցով։
Նշենք, որ երեկվանից մամուլում ու սոցիալական հարթակներում լուրեր էին շրջնառվում, որ նախկին նախագահները Հայաստանում են։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային հետախուզում է հայտարարվել, հետախուզվողների ցուցակում, ընդհանուր առմամբ, ավելի քան 300 կա, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևին։
Սեպտեմբերի 30-ին հայտնել էինք, որ Ադրբեջանում կալանավորվել են Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որոնք ավելի վաղ գերեվարվել էին Բաքվի կողմից։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը՝ ՀՀ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը, ևս սեպտեմբերի 29-ին էր գերեվարվել։ Սեպտեմբերի 28-ին գերեվարվել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։