Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱԺ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամիս ժամկետով կալանավորումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման մեջ»։ Նրան մեղադրում են նաև «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման և դրանց գործունեությանը մասնակցելու մեջ»։ Մյուս հոդվածը վերաբերում է «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատմանը»։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 12-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 12-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝...