Ադրբեջանը և Թուրքիան պլանավորել են հոկտեմբերի 23-25-ին մի քանի ուղղություններով համատեղ զորավարժություններ անցկացնել Բաքվում, Նախիջևանում և օկուպացված Արցախի տարածքում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այս պահին արդեն Ադրբեջանում են Թուրքիայի մի խումբ զինվորականներ և ավիացիոն միջոցներ, որոնք ներգրավված են Ադրբեջանում կայանալիք Թուրքիայի Հանրապետության կազմավորման 100-ամյակին նվիրված համատեղ մարտավարական զորավարժություններում: