Ցնցված եմ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակումից, X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ առողջություն մաղթելով Ֆիցոյին։
«Բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ, և այն չափազանց ցավալի է։ Իմ զորակցությունն եմ հայտնում Ֆիցոյին, նրա մերձավորներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին», – գրել է Փաշինյանը։
Մայիսի 15-ին Գանդլովում կառավարության նիստի ավարտից հետո Ֆիցոյի դեմ մահափորձ էր իրականացվել։ Նրա ուղղությամբ կրակոցներ էին արձակել, ինչի հետևանքով նրան վիրահատել են, վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում։