ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է՝ հանձնումը, տապալումը, զիջումը ներկայացնել հաղթանակ ու դա անել այնպիսի ոգևորությամբ, կարծես մեծ լավություն են արել հայ ժողովրդին, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորի խոսքով՝ սահմանային ճշգրտումներն «օդում թողնելուց» և միակողմանի զիջումներից հետո ՔՊ-ն Տավուշի հանձնված ուղղություններով տարբեր խմբերով վոյաժներ է իրականացնում։
«Նույնիսկ այդ ֆոնն ստեղծելու դեմքերը պատահական չեն ընտրվում` ՔՊ-ին «չեստ տվող» համազգեստավորներից մինչև վարկաբեկված պերսոնաժներ:
Երբ այդ ամենը ֆիլտրում ես, տակը մնում են հող, ունեցվածք, անվտանգություն կորցրած մարդիկ և խաբված հասարակություն»,- գրել է Աբրահամյանը:
Հունիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կիրանց և ծանոթացել գյուղի տարածքում ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երեկոյան ժամերին առանձին...