Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ անկախության օրվա առթիվ՝ ընդգծելով, որ վերջինիս «ուժեղ ղեկավարության ներքո Հայաստանը, իրականացնելով կարևոր քաղաքական բարեփոխումներ և սոցիալ-տնտեսական վերափոխումներ, մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում»։
«Վստահ եմ, որ Ձեր երկիրը կշարունակի ընթանալ կայուն զարգացման ուղիով՝ իրագործելով բարգավաճ պետություն կառուցելու բարձր նպատակներն ու խնդիրները։ Հետևելով բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգուն՝ հաստատում եմ ղազախ-հայկական հարաբերությունների համակողմանի ամրապնդման իմ հանձնառությունը»,- ասված է ուղերձում։
Տոկաևը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանան ապահովել Ղազախստանի և Հայաստանի միջև բազմակողմ գործընկերության ներուժի լիարժեք զարգացումը՝ ի շահ որկու երկրների և ժողովուրդների։