Այսօրվա դրությամբ՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի շուրջ 146 մահճակալից 139-ը զբաղված է։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«45 օրերի ընթացքում 1235 Covid վարակակիր բուժօգնություն է ստացել համալսարանական լավագույն մասնագետների կողմից։
Կարևոր մի փաստ արձանագրենք՝ 1235 քաղաքացիների մեջ ընդամենը 16 վարակակիր է եղել պատվաստված, իսկ մահացածների շրջանում չունենք որևէ պատվաստված անձ։
Ի դեպ նշեմ, որ 4 պատվաստված քաղաքացի կարողացան հաղթահարել Covid-ը, չնայած ունեին բավականին ծանր առողջական խնդիրներ․․․
Հավելեմ, որ Համալսարանական բուժհաստատությունում՝ վերջին օրերին, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների աճ է գրանցվում»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ դելտա շտամն աչքի է ընկնում մեծ վարակելիությամբ, իսկ հիվանդության ընթացքն ավելի ծանր է։ Մեկ օրում գրանցվել է 636 դեպք և 19 մահ։ Հիշեցնելով երիտասարդ երկու վարակակակիրների դեպքերը՝ նախարարն ասել է, որ ցավոք, նրանցից մեկը մահացել է, բացի այդ՝ 18-ամյա վարակակիր կա, որոնք վերակենդանացման բաժանմունքում են։