ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում ապրիլի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ․
✓ 8 նոր դեպք
✓ 1679 թեստավորում
✓ 10 առողջացած
✓ 1 մահվան դեպք
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 770 դեպք, որոնցից 410 458 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2008 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1682 է:
Ընդհանուր կատարվել է 3 017 543 թեստավորում: