Հայաստանն անցած 30 տարիներին քաղաքական դաշտում ունեցել է բավականին բարդ և հետաքրքիր հետագիծ։ Սակայն, այդ տարիների ընթացքում Հայաստանում պառլամենտական ընտրությունների ժամանակ արկղի մեջ թուղթ գցելով՝ իշխանություն չի փոխվել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Մենք հիմա շանս ունենք, որպես պառլամենտական երկիր, պառլամենտական ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրրականացնել։ Ընտրությունների արդյունքները պետք է լինեն խիստ բալանսավորված՝ 50 +1 տոկոս ոչ մեկը չի կարող հավաքել։
Մենք եղել ենք միշտ երկրորդ քաղաքական ուժը, հիմա մեր հերթն է, մենք ենք գալու։ Մենք գալիս ենք հաղթելու, իսկ Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար»,- ասաց Մելքումյանը։
Նա նաև հայտարարեց, որ ԲՀԿ-ն միայնակ է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։