Կրեմլում ցանկանում են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հարցն առնվազն տարօրինակ է։ Անկասկած, մենք մեր մերձավոր դաշնակցին և գործընկերոջը ցանկանում ենք խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Կրեմլը այս ընտրություններից և ում է սատարում: