Ընտրությունների վերահսկման կոմիտեն տեղեկություն է, ստացել որ Երևան քաղաքի ամբողջ տարածքում տարածված՝ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկները կազմակերպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ներգրավելով մայրաքաղաքի համայնքային կազմակերպության աշխատակից հանդիսացող և գիշերը քաղաքի մայթերն ու փողոցները մաքրելու պարտականություն ունեցող անձանց։ Այս մասին հայտարարություն է տարածել Ընտրությունների վերահսկման կոմիտեն։
«Նրանց հանձնարարվել է այցելել ՔՊ գրասենյակներ և ստանալ թռուցիկների փաթեթները»,-ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ ամբողջ քաղաքով մեկ տարածվել են Ռոբերտ Քոչարյանի լուսանկարներով թռուցիկներ, որոնցում ակնհայտ հակաքարոզչական տարրեր կան։