ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելությանը:
Ինչպես հաղորդվում է կազմակերպության կայքում, առաքելությունը կգլխավորի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, դրան կմասնակցեն ՀԱՊԿ – ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները:
Առաքելությունը կուղղվի «ստեղծված իրադրությունը գնահատելու, պետությունների ղեկավարներին Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում (որի անցկացումը նախատեսվում է աշնանը Երևանում) տարածաշրջանի իրադրության վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստելու և առաջացած լարվածության ապաէսկալացման վերաբերյալ առաջարկություններ մշակելու համար»:
Նիստի մասնակիցների կողմից համաձայնեցվել է նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի մշտական մոնիթորինգի համար քարտուղարության աշխատակիցների և Միացյալ շտաբի զինծառայողների թվից աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը:
Նշվում է, որ նիստի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում ստեղծված իրավիճակի մասին, որտեղ 2022թ. սեպտեմբերի 13-ի կեսգիշերից մարտական բախումներ են տեղի ունեցել ծանր սպառազինության և ԱԹՍ-ների կիրառմամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Նիստի մասնակիցները ցավակցություն են հայտնել հայկական կողմին:
«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից և անկեղծ փոխանակում։ ՀԱԽ նիստի բոլոր մասնակիցները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ և կողմ են արտահայտվել դրա կարգավորմանը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների և պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների 2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություններում: Լիովին աջակցություն է ցուցաբերվել Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում իրադրության կայունացմանը», – ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «տեղեկատվությունը հասցվել է Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին ռուսական կողմի լրացուցիչ գործնական քայլերի մասին, որոնք ուղղված են առաջացած լարվածության թուլացմանը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: