Հայաստան է ժամանել ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են, հաղորդվում է ՀԱՊԿ կայքում:
«Առաքելության վրա դրված են ստեղծված իրադրության գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության ապաէսկալացման վերաբերյալ առաջարկությունների մշակման առաջադրանքներ», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ առաքելության աշխատանքի ընթացքում նախատեսված են սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի ուսումնասիրման և մոնիթորինգի միջոցառումներ, ինչպես նաև հանդիպումներ Հայաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում էր գտնվում ՀԱՊԿ առաքելության առաջատար խումբը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ։